-
17.07.2015|
10:52
Աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին: Նա նշել է, որ հայկական կողմի հետ երկկողմ համագործակցության առաջնային ուղղություններից մեկը լինելու է ռազմական կրթությունը:
-
17.07.2015|
00:37
2015-ի օգոստոսի 2-13-ին Երևանում կանցկացվեն Համահայկական ամառային 6-րդ խաղերը, որ ընդգրկված են Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված պետական միջոցառումների ծրագրում: Խաղերի կազմակերպիչը Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանն է: Նույն ինքը՝ Վերահսկիչ պալատի նախագահը:
-
17.07.2015|
00:28
... թե արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի անակնկալ հրաժարականը պայմանավորված է սահմանադրական բարեփոխումներով:
-
16.07.2015|
15:15
Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թայլանդում տեղի ունեցած միջազգային առարկայական օլիմպիադայում ցուցաբերել է հրաշալի արդյունքներ՝ նվաճելով մեկ արծաթե և հինգ բրոնզե մեդալ։
-
16.07.2015|
15:13
Չկա և երբեք չի լինի Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում՝ Վաշինգտոնում Բրուքինգս հաստատությունում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը՝ տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
-
16.07.2015|
15:11
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ վերջին շրջանում կրկին ակտիվացել են ադրբեջանական ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքները, որոնք իրականացվում են առաջնային գծից 10-15 կմ խորության վրա:
-
16.07.2015|
15:10
ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սահմանադրական փոփոխություն է առաջարկում, որով երկրի հարավարևելյան ռուսամետ շրջաններին ինքնավարություն կտրվի։ Խորհրդարանի կայքէջում տեղադրված փաստաթղթի համաձայն՝ նախատեսվում է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին հատուկ կարգավիճակ շնորհել, որը կամրագրվի Սահմանադրությունում:
-
16.07.2015|
15:09
Հունաստանի խորհրդարանը հավանություն է տվել կոշտ տնտեսական բարեփոխումներին, որոնք պահանջել են եվրոպական առաջատար պետությունները։
-
16.07.2015|
15:05
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի 50-ամյա բնակչուհի Ջ. Ս.-ի ՀՀ առողջապահության նախարարին հասցեագրած շնորհակալական նամակը գուցե թե առանձնակի ուշադրության չարժանանար, եթե արտառոց դեպքի մասին Աբովյանի ծննդատնից նախապես տեղեկատվություն ստացված չլիներ։
-
16.07.2015|
14:58
Իրանի միջուկային ծրագրի հարցում համաձայնությունը հսկայական հնարավորություններ է բացում Հայաստանի համար, համոզված է Քարնեգիի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Սթրոնսկին: